1910 դիտում
19:22 16-01-2014
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել մարզիկներին
Առայժմ հայտնի չէ թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի փետրվարի 7 –ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերին, սակայն Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական մեր բոլոր հինգ թեկնածուներին : Հունվարի 16 –ին վերցված նմուշները ուղարկվել է Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը հայտնի կդառնան 10 օր հետո, հայտնում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը ` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով :
Ստորև ներկայացնում ենք տասնյակները . 2013 թ. ԱՄՆ ` 63 որակազրկված մարզիկ - մարզուհի , Հնդկաստան ` 61 , Իտալիա և ՌԴ ` 54 – ական , Ֆրանսիա ` 16 Ավստրալիա և Ղազախստան ` 13 - ական , Ուկրաինա , Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա ` 12 - ական :
2008 – 2013 թթ . Հնդկաստան ` 476 հոգի , ՌԴ ` 394 , ԱՄՆ ` 301 , Իտալիա ` 218 , Ֆրանսիա ` 155 , Չեխիա ` 140 , Ավստրալիա ` 131 , Մեծ Բրիտանիա ` 102 , Շվեդիա ` 97 և Հարավային Աֆրիկա ` 95 :
Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ :
Հիշեցնենք , որ Սոչիի խաղեր մեկնող մեր պատվիրակների անունները հայտնի կդառնան հունվարի 21 –ին :
Նմանատիպ նյութեր
4586 դիտում
17:39 05-04-2016
Ադրբեջանը դուրս է մնացել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից
2489 դիտում
18:20 27-03-2020
WADA-ի հակադոպինգային լաբորատորիաները կասեցրել են իրենց գործունեությունը
1078 դիտում
19:24 13-10-2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին
Այս բաժնից
1219 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1234 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1483 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը