4616 դիտում
17:39 05-04-2016
Ադրբեջանը դուրս է մնացել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեծ պատիվ է համարում Հայաստանում՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովի անցկացումը:
«Նմանատիպ միջոցառումներն անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ վստահություն կա: Վերջին տարիներին ՀԱՕԿ հսկայածավալ աշխատանք է կատարում հակադոպինգային կազմակերպության հետ համատեղ: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում, Ծաղկաձորում հյուրընկալելու արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինքն է իր օրինակով ցույց տալիս, որ հնարավոր է արդար կերպով իրենց ուզածին հասնել»,-ասաց Ռոստոմյանը:
Խոսելով Ադրբեջանի՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալու մասին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շեշտեց. «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալը ապացուցում է, թե ադրբեջանական սպորտը ինչ կարգավիճակում է: Ի ուրախություն մեզ և ի տխրություն նրանց՝ այդ ամենը չեն արել հայերը: Ադրբեջանի դուրս մնալը երկար գործընթաց էր և կապ չունի այն հանգամանքի հետ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարը իրենց երկրում»:
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկօրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակը՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը
Նմանատիպ նյութեր
5094 դիտում
10:11 11-10-2018
ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․ Deutsche Welle
1738 դիտում
21:38 29-10-2023
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից
1120 դիտում
13:30 16-11-2023
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը
Այս բաժնից
4966 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am
2953 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3193 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են