WADA-ի հակադոպինգային լաբորատորիաները կասեցրել են իրենց գործունեությունը
Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը (WADA) հավատարմագրված 11 հակադոպինգային լաբորատորիաներ կասեցրել կամ սահմանափակել են իրենց գործունեությունը կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այդ լաբորատորիաները գտնվում են հետևյալ քաղաքներում Լոս Անջելեսում, Մոնրեալում, Ռիո դե ժանեյրոյում, Դոհայում, Բարսելոնայում, Բուխարեստում, Լոնդոնում, Մադրիդում, Փարիզում, Հռոմում և Բլյումֆոնտեյնում։
Կազմակերպությանը հավատարմագրված պաշտոնական ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկված է 30 լաբորատորիա։