Ֆրանսիայի նախագահի կինը ինքնասպանության փորձ է արել
                        Ֆրանսիայի նախագահի օրինական կին Վալերի Տրիելվեյլերը ինքնասպանության փորձ է արել: Դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով նրան հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի մասին Le Point ամսագրին տեղեկացրել են նրա հարազատնները: 
Ըստ նրա հարազատների պնդման, նա չի ցանկացել ինքնասպան լինել, ուղղակի հաբերի չարաշահում է եղել:
Ամսագրի տվյալների համաձայն, առաջին տիկինը հաբերը խմել է դերասանուհի Ջյուլի Գայի հետ սիրավեպի մասին Closer ամսագրի հրապարակումների վերաբերյալ Ֆրանսուա Օլանդի հետ զրույցից հետո: Ըստ Parisien թերթի, ամուսնու սիրավեպի մասին լուրերը նրա մոտ շոկ են առաջացրել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

