Վրաստանի վարչապետը խոստացել է Վանո Մերաբիշվիլիին երկար ժամանակով «նստեցնել» բանտում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մամլո ասուլիսի ժամամնակ հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին երկար է նստելու բանտում:
«Այդ մարդն օգտագործել է բյուջետային միջոցներն իր կուսակցության ֆինանսավորման համար և պետք է պատասխան տա»,-նշել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ խոսակցությունները, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է իբրև թե քաղաքական հետապնդման արդյունքում, հորինվածքներ են:
«Մերաբիշվիլին փորձում է ամեն կերպ ուշադրություն հրավիրել իր վրա, չհիմնավորված հայտարարություններ է անում, որոնց միջոցով էլ, ես կարծում եմ, փորձում է ճնշում գործադրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա և հիշեցնել վերջինիս իր գոյության մասին: Իսկ Մերաբիշվիլիին բանտից թաքուն դուրս բերելու և կրկին վերադարձնելու լուրը «Միացյալ ազգային շարժման» հորինած պատմությունն է »,-ընդգծել է Ղարրիբաշվիլին: