Հունաստանում պայթյուն է տեղի ունեցել ՆԳՆ գրասենյակի մոտ
Այսօր` լուսադեմին Հունաստանի ներքին գործերի նախարարության գրասենյակի մոտ ինքնաշեն ռումբ է պայթեցվել, հայտնում է RIA Novosti-ն:
ՆԳՆ գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում: Գազի բալոնի հիմքով պատրաստված պայթուցիկը դրված է եղել չորրորդ հարկում՝ տարածքի մուտքի մոտ: Պայթյունից հետևանքով հրդեհ է բռնկվել:
Գրասենյակն այդ ժամին փակ է եղել, և տուժածներ չկան: Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք դեռևս չի ստանձնել: Նման պայթուցիկ սարքեր հաճախ օգտագործում են անարխիստական խմբավորումները:
Նախարարի խոսքով, որոշ ուժեր փորձում են վախի մթնոլորտ ստեղծել: