Մեզ համար կարևոր չէ՝ ինչ է ասում Իրանը, կարևորն այն է, թե նրանք ինչ են անում. Վաշինգտոն
ԱՄՆ Սպիտակ Տան մամլո ծառայությունը հերքել է նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի արած հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքն իբրև թե իրանական միջուկային հարցում տեղի է տվել Իրանի ճնշումներին և, որի արդյունքում էլ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
«Իրան կողմից նման կարգի հայտարարություններ անելը մեզ ամենևին չի զարմացնում: Ակնհայտ է, որ իրանցի քաղաքական գործիչները ժնևյան պայմանավորվածությունները նկարագրում են այնպես, որպեսզի իրենց ներքին լսարանի ականջին հարիր լինի: Մեզ համար նշանակություն չունի, թե Իրանն ինչ է ասում, կարևորն այն է, թե նրանք ինչ են անում»,-հայտարարել է Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: