Ռուսաստանի նախագահը մտադիր է ռազմական ոստիկանություն ստեղծել
                        Հունվարի 15-ին ՌԴ-ի Պետդուման քննարկելու է օրինագիծ, որը ներայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն վերաբերում է Զինված ուժերի ռազմական ոստիկանության գործունեությանը, հայտնում է Interfax-ը:
Ռազմական ոստիկանությունը լիազորված կլինի մասնակցել ռազմական դատարանի կողմից քննվող գործերին, որոնք վերաբերում են կարգապահական կոպիտ սխալներին:
Փոփոխություններ կարող են լինել նաև պաշտպանության մասին օրենքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

