Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև լրտեսության դեմ համաձայնագրի կնքումը խափանման եզրին է. ԶԼՄ-ներ
Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի համաձայնագիր է կնքվել, որի համաձայն կողմերը չպետք է լրտեսեն միմյանց, խափանման եզրին է: Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով գերմանական կողմից բանակցության մասնակիցներից մեկին:
Ըստ պարբերականի տվյալների, չնայած այն բանին, որ երկխոսությունը պաշտոնապես շարունակվում է, Գերմանիայի կառավարությունը այլևս հույս չունի, որ պայմանագիրը կստորագրվի, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվում է պարտավորեցնող համաձայնագիր տալ, որ ապագայում չի լրտեսի Գերմանիայի նախարարների կաբինետի անդամներին և քաղաքական այլ գործիչներին:
Բացի դրանից՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մտադիր չեն բացահայտել տեղեկատվությունն այն մասին, թե որքան ժամանակ են գաղտնալսվել կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային զրույցները, և արդյոք ներկայումս լրտեսում իրականացվո՞ւմ է գերմանացի քաղաքական գործիչների հանդեպ: