Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը ձեռնտու կլինի նաև Իսրայելին. Օբամա
Իրանի և միջազգային միջնորդների միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ համաձայնագրի կնքումը լավ կլինի նաև Իսրայելի համար, Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Վստահ եմ, որ այն շատ լավ համաձայնագիր կլինի և ԱՄՆ-ի, և Իսրայելի և տարածաշրջանի անվտանգության համար»,-ընդգծել է Օբաման: