Նպաստներ կտրամադվի միայն աշխատանք ունեցող միգրանտներին. ԵՄ
Եվրամիության երկրներում ապրելու իրավունքն ու եվրոպացի ներգաղթյալների սոցիալական վճարների ստացումը կախված է լինելու աշխատանքի որոնման հարցում նրանց հաջողություններից, հայտնել է սոցիալական հարցերի և սոցիալական ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդորը:
Բրյուսելում նա ներկայացրել է նոր ուղեցույց, որով կսահմանվի սոցիալական վճարների ստացման գործազուրկ ներգաղթյալների իրավունքը:
Եվրահանձնակատարը պաշտոնյաներին առաջարկել է առանձին իրադրություններում գնահատել այլ չափորոշիչներ՝ ընտանիքի կազմը, սեփական բնակարանի առկայությունը կամ ներգաղթյալի հասարակական գործունեությունը, հայտնում է Deutsche Welle-ն:
Նշենք, որ 2014-ի հունվարի 1-ից Բուլղարիան և Ռումինիան ստացել են ԵՄ սահմաններում բնակության վայրի և աշխատավայրի ազատ ընտրության իրավունք: Քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ արդյունքում Գերմանիայում կամ այլ հարուստ երկրներում կարող են հաստատվել անորակ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են միայն սոցիալական նպաստների ստացմամբ: