Թաղման նպաստներ կստանան միայն անապահովները. որոշում է կայացվել գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին․ Արսեն Թորոսյան
Այսօր ունենք կարգավորում, որով բոլոր կենսաթոշակառուների և որոշ այլ քաղաքացիների մահվան դեպքում վճարվում է մահվան կամ թաղման նպաստ՝ 200,000 դրամի չափով, ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Միշտ կա հարց՝ արդյոք մահվան նպաստը տրվո՞ւմ է այն քաղաքացիներին, ովքեր դրա կարիքը ունեն. մեր քննարկումնեը բերել են նրան, որ մենք ունենք համակարգ։
Անապահովության համակարգում եղող քաղաքացիները տարբեր ծառայություններից ևս անվճար օգտվում են։
Որոշում ենք կայացրել այդ գումարները ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին, որոնք կենսաթոշակ են ստանում»,-ասաց նա։