«Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը վաղվանից կգործի շուրջօրյա ռեժիմով
Ռուս-վրացական «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը վաղվանից անցում է կատարելու աշխատանքային շուրջօրյա ռեժիմի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:
Հաղորդվում է, որ Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ հունվարի 15-ին անցակետը կգործի շուրջօրյա ռեժիմով, ինչի արդյունքում կմեծանա նրա թողունակությունը:
2013 թվականի ամփոփիչ արդյունքներով՝ «Վերին Լարս-Կազբեգի»-ով անցել է շուրջ 3 մլն մարդ և ավելի քան 870 տանսպորտային միջոց: