211652_close_icon
views-count3915 դիտում article-date 13:34 07-03-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝
       Մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

         Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում  են տեղումներ: Մարտի  9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր