1163 դիտում
14:35 06-03-2021
Արցախում աշխատանքային ժամերից դուրս խստիվ արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները
Համաձայն հանձնարարականի` այսուհետև դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ` բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս:
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: Ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից:
Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» ԱՀ օրենքով և ԱՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:

Նմանատիպ նյութեր
10999 դիտում
13:05 03-12-2015
Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կթուլանա
2903 դիտում
19:58 16-03-2016
Որ ժամերից է պետք ծխահարել այգիները ցրտահարության վտանգը մեղմացնելու համար. Գագիկ Սուրենյան