211652_close_icon
views-count1674 դիտում article-date 19:49 03-03-2021

Արսեն Վենգեր. Պելեն 3 անգամ է դարձել աշխարհի չեմպիոն, Մբապեն՝ մեկ անգամ ու դա վերջը չէ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
 
«Կիլիանը կդառնա աշխարհում լավագույններից մեկը, երբ հասունանա: Նա չպետք է իր առջև սահմաններ դնի: Մի քանի տարի առաջ ասել էի, որ Կիլիանի և Պելեի միջև նմանություններ կան: Դա խրախուսանքի լավ օրինակ է:
 
Պելեն խաղացելէ աշխարհի չորս առաջնություններում և դրանցից երեքում հաղթել: 22 տարեկանում Կիլիանն արդեն աշխարհի մեկ առաջնություն է նվաճել և դա վերջւ չէ: Ֆրանսիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ երիտասարդ կազմով և մեծ առավելությամբ: Նրանք ամեն ինչ ունեն Կատարում հաղթելու համար», ասել է Վենգերը:
 
Այս մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնության 23 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:
 

Նմանատիպ նյութեր