211652_close_icon
views-count104683 դիտում article-date 13:45 16-02-2021

Երևանն ունի նոր Գայի պետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 16-ին ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․Ղազարյանի հրամանով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Վահան Էվինյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խաչիկ Սամվելյանն ազատվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնից և, Վ․Ղազարյանի մեկ այլ հրամանով, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի Գայի պետ) հրամանատար։

 

Նմանատիպ նյութեր