211652_close_icon
views-count50927 դիտում article-date 20:25 23-12-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Land Cruiser-ը մխրճվել է ծաղկի կրպակի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Toyota Land Cruiser մակնիշի 29 ՍՍ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև փրկարար բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր