211652_close_icon
views-count110356 դիտում article-date 10:54 23-12-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա վարորդը Nissan-ով մի քանի մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. մահացածն ու վիրավորը ոստիկանության ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևաի բնակիչ, 23-ամյա Դանիել Մասչյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 89 DG 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մասչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ավետիսյանի գլխավորությամբ: Ժանաել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Չոբանյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքներ կատարելու ժամանակ ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Դ. Մասչյանը մահացել է, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, ոստիկանության Կոտայքի մարզաին վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում՝ որպես կրտսեր տեսուչ, վիրավորը նույնպես նույն կենտրոնի կրտսեր տեսուչ է և վաղը մահացած Դ. Մասչյանի ծննդյան օրն էր լինելու: Դ. Մասչյանի հայրը աշխատում է ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում, իսկ վիրավորի հայրն էլ Երևանի ոստիկանության բաժիններից մեկում հետաքննչական բաժանմունքի պետ է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր