211652_close_icon
views-count3935 դիտում article-date 12:07 18-12-2018

Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է երևանցիների գալիք ամանորյա տոները: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Իրանի հետ անցագրային ռեժիմի ազատականացումից հետո իրանցի զբոսաշրջիկների հոսքը Երևան աշխուժացել է, ակտիվացել են նաև հայաստանցիների այցելությունները բարեկամ Իրան: Նշելով, որ երկու հինավուրց ազգերը կապված են ամուր կապերով՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի խոշոր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր