211652_close_icon
views-count15859 դիտում article-date 11:44 13-12-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ըստ պաշտոնյայի՝ գյուղապետը սպառնացել է իրեն, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում նրա որդու գերեզմանը կքանդի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ջրառատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Մարինե Առաքելյանը դիմել է Վաղարշապատի ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա հունիսին համագյուղացի՝ 37-ամյա Սամվել Գալստյանը իր աշխատասենյակում իրեն ասել է, որ իր սանիկին՝ Հովհաննես Խաչատրյանին զգուշացնի, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում սպառնացել է, որ կքանդի վերջինիս որդու գերեզմանը, իսկ իր և որոշ աշխատակիցների երեխաների համար էլ վատ կլինի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումատու Մ. Առաքելյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար, իսկ Ս. Գալստյանը նույն գյուղի գյուղապետն է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր