211652_close_icon
views-count3693 դիտում article-date 14:12 10-12-2018

Կրիշտիանու Ռոնալդու. Ի տարբերություն Մեսիի, ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում և հավաքականում

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է Լիոնել Մեսիի հետ մրցակցության մասին: «Հնարավոր է, ինձ պակասում է Մեսին: Ես հաջողակ եմ եղել բոլոր այն ակումբներում, որտեղ հանդես եմ եկել և հավաքականում: Իսկ նա՝ միայն Իսպանիայում: Չեմ կարծում, որ էլի ինչ որ փաստարկներ պետք է բերեմ: Ես դուրս եմ եկել հեռավոր շրջանից, ընդունել մարտահրավերները և մնում եմ ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Միգուցե, Մեսին իմ կարիքն ավելի շատ ունի, քան ես՝ նրա: Սակայն եթե նա Իսպանիայումամեն ինչից գոհ է, ապա դա էլ ինձ է բավարարում: Ես հարգում եմ նրան որպես մարդ և որպես գործընկեր: Նա մեծագույն խաղացող է և հաճելի մարդ: Սակայն ես չեմ կարոտում. ոչ նրան, ոչ էլ՝ մեկ այլ ուրիշին», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր