Կրիշտիանու Ռոնալդու. Ի տարբերություն Մեսիի, ես Չեմպիոնների լիգան նվաճել եմ տարբեր թիմերի հետ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով է տարբերվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից:
«Տարբերությունն այն է, որ ես տարբեր ակումբներում եմ խաղացել և տարբեր թիմերի հետ նվաճել Չեմպիոնների լիգան:
Ես այդ մրցաշարի լավագույն ռմբարկու եմ եղել վեց անգամ անընդմեջ: Քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք Չեմպիոնների լիգան նվաճել են 5 անգամ, այնպես որ ես կարող եմ ինձ այդ մրցաշարի հետ միացնել:
Մեսին հիանալի ֆուտբոլիստ է: Նրան հիշելու են ոչ միայն հինգ «Ոսկե գնդակիների» համար, այլ նաև նրա համար, որ նա, ինչպես և՝ ես, տարեցտարի ավելի ուժեղ ենք դառնում», ասել է Ռոնալդուն: