211652_close_icon
views-count2347 դիտում article-date 14:25 09-12-2018

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապված չէ ընտրությունների հետ, քրգործը վաղուց էր սկսվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապված չէ ընտրությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը: «Այդ քրեական գործը սկսվել է վաղուց, այն կապված չէ ընտրությունների հետ: Գործընթացը սկսվել է դեռ 5 ամիս առաջ»,- նշեց Ն. Փաշինյանը: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը Ն. Փաշինյանն է՝ նա պատասխանեց. «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել: ՄԻԵԴ-ը սկսել է «Մարտի 1»-ի գործով որոշումների հրապարակումը, որոնք իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանության վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է»: Փաշինյանը նշեց, որ Հայաստանի 10 քաղաքացի սպանվել է, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր