211652_close_icon
views-count3731 դիտում article-date 09:10 08-12-2018

Ամերիկյան փորձագետները՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան փորձագիտական շրջանակներն անդրադառնում են Հայաստանում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4691361.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նախկին դեսպան Ջոն Հերբսթը դրական է գնահատում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծում Նիկոլ Փաշինյանի դերն այս հարցում: Իր հերթին Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոսկին ընդգծում է, որ ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն կարևոր է իշխանության նկատմամբ վերահսկողության հաստատումը: Նա հույս է հայտնում, որ այլ քաղաքական ուժերին կհաջողվի սահմանել կարևոր այդ վերահսկողությունը քաղաքական մեծամասնության նկատմամբ: Անդրադառնալով նախկինում իշխանություն հանդիսացող Հանրապետական կուսակցության ճակատագրին, որը ցանկանում է դառնալ Փաշինյանին հիմնական ընդդիմադիր ուժ, Սթրոնսկին գտնում է, որ այն շարունակում է որոշակի դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում: «Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը, չնայած հեռացվեց իշխանությունից Հայաստանում, սակայն զարմանալիորեն պահպանեց միասնությունը և որոշակի ազդեցությունը, ուստի չեմ կարծում, որ այն ամբողջապես կարող է հեռացվել քաղաքական դաշտից»,- կարծում է Փոլ Սթրոնսկին: Փորձագետը ընդգծում է այս ընտրությունների առանձնահատկությունը է կապված քաղաքական սերունդափոխության հետ, որն ըստ վերլուծաբանի նոր հնարավորություններ է ստեղծում երկրում: «Ինձ համար չափազանց ոգևորիչ է երիտասարդ գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավումը քաղաքական կյանքում»,- ասում է Սթրոնսկին: Վերլուծաբանները կարևորում են արդար ընտրությունների անցկացնելու փաստը, որը կնպաստի երկրում ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը:

Նմանատիպ նյութեր