211652_close_icon
views-count1735 դիտում article-date 11:28 07-12-2018

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու

Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Analitikaua.net կայքը տեղեկացնում է, որ ամբողջ երկրում անցկացվելու են միջոցառումներ՝ ի հիշատակ հայ ազգի այդ ողբերգական էջի տարելիցի: Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ: Ավելի վաղ AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Է, որ հայ ժողովուրդը հիշում եւ անսահմանորեն երախտապարտ Է իր բարեկամներին ամբողջ աշխարհում, որոնք մեզ դժբախտության մեջ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Նմանատիպ նյութեր