211652_close_icon
views-count11636 դիտում article-date 19:53 02-12-2018

Ռուսաստանում ագրեսիվ ուղևորուհու պատճառով ճանապարհային ոստիկանը կրակել է իր ոտքին

Մերձմոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել է իր ոտքին, երբ փորձել է ստուգել Infiniti մեքենայի վարորդի փաստաթղթերը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր: ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է մեքենան և վարորդին խնդրել ներկայացնել փաստաթղթերը, սակայն վարորդը կոպիտ կերպով մերժել է: Տղամարդը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, իսկ ուղևորուհին նաև սկսել է հայհոյել ոստիկանին: Այդ ժամանակ ոստիկանը հանել է իր տաբելային զենքը և այն մարտական պատրաստվածության բերել: Այդ ժամանակ մեքենայի ուղևորուհին հարձակվել է նրա վրա և ոստիկանը պատահաբար կրակել է իր ազդրին: Վիրավոր տեսուչը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ մեքենայի վարորդը ՌԴ Ներքին գործերի աշխատակից է, որը հրաժարվել է սթափության զննություն անցնել: Արդեն երեկոյան որոշում է կայացվել վարորդին իրավապահ համակարգից հեռացնել: Բացի այդ, նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Նաև կարգապահական պատիժ է սպառնում նրա անմիջական ղեկավարներին:

Նմանատիպ նյութեր