211652_close_icon
views-count83326 դիտում article-date 11:19 01-12-2018

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են ոստիկանական (կարմիր բերետների) Hyundai-ը և Nissan-ը. Nissan-ն էլ բախվել է կայանված Tuareg-ին. 4 վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Թևանյանի վարած Hyundai մակնիշի 452 II 02 համարանիշի և Երևան քաղաքի Սարմենի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Ռաֆֆի Գդլյանի վարած Nissan մակնիշի 35 QZ 159 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լևոն Բարխուդարյանի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի 35 NT 633 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Փ. Թևանյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Շահեն Հարությունյանը և Nissan-ի ուղևորներ Գաբրիել Բադոյանն ու Հովսեփ Ադորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության անապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, վարորդ Թ. Փևանյանն աշխատում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի օգնական, իսկ վիրավոր Շ. Հարությունյանը՝ 2-րդ վաշտի հրամանատար։ Hyundai-ն ու Nissan-ը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր