211652_close_icon
views-count40451 դիտում article-date 12:29 30-11-2018

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 27-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Աղստև գետում. 3 վիրավորները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը, նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Դավթյանն ու Իջևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Թանանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ողևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, փաստի առթիվ էլ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր