211652_close_icon
views-count33447 դիտում article-date 13:49 26-11-2018

Երևանում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է «Պորշե» գովազդային վահանակն ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գրիգոր Անթանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VԼ 581 համարանիշի ավտո,եքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Պորշե» ավտոսրահի գովազդային վահանակին և հայտնվել երթևեկեի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Անթանյանը, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 58-ամյա Վարդիթեր Կիրակոսյանը և համաքաղաքացի՝ 35-ամյա Լուսինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոծանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով գովազդային վահանակը տապալվել ու ամբողջովին վնասվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր