211652_close_icon
views-count38153 դիտում article-date 15:30 24-11-2018

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. Եկեք մեր քայլն անելով՝ օգնենք Արարատի մարզի Դաշտավան գյուղում հրդեհի պատճառով տունն ամբողջովին կորցրած ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչներ՝ 59-ամյա Գրետա Թորոսյանին, 44-ամյա Վաչիկ Օհանյանին, 34-ամյա Թագուհի Գրիգորյանին և 12-ամյա Սյուզան Օհանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 7-րդ փողոցի 7-րդ տնակում առաջացած կրակը մոխրակույտի է վերածել սոցիալապես անապահվ վիճակում գտնվող, օրվա հացը մեծ դժվարությամբ վաստակող այս ընտանիքի վագոն-տնակը։ Այս ընտանիքին օգնության ձեռք են մեկնել գյուղապետը, անգամ գյուղի բնակիչներով դրամահավաք են իրականացրել, սակայն ընտանիքի անդամների հույսը բարեգութ մարդիկ են, ովքեր օգնության ձեռք կմեկնեն իրենց, որպեսզի ձմռան այդ ցուրտ եղանակին կարողանան լուծել իրենց կացարանի հարցը։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ընտանիքին օգնության ձեռք է մեկնել նաև Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Մուրադյանը։ Ընտանիքը, քանի որ հայտվել է դրսում, փոքրիկին ժամանակավորապես ուղարկել է Մուսալեռում գտնվող մյուս տատիկի մոտ, մինչև տեսնեն, թե արդյո՞ք կկարողանան լուծել կացարանի հարցը։ Հիմա ընտանիքի անդամներն անմարդկային պայմաններում են ապրում։ Հուսով են նաև, որ Արարատի մարզպետարանը միջոցներ կձեռնարկի ու կգտնեն մի վագոն-տնակ ու նորից ընտանիքի անդամներով կհավաքվեն մի հարկի տակ։ Տիկին Գրետան ասում էր. «Ոչինչ չեմ ուզում՝ ո՛չ գումար, ո՛չ էլ սնունդ կամ հագուստ։ Ինձ մի դոմիկով օգնեն, իմ նաֆարով նորից ծվարեմ ու իմ խաչը լռությամբ տանեմ ինձ հետ։ Էլի շատ գոհ եմ հարևաններիցս, գյուղի ժողովրդից, ովքեր մինչև այսօր սատար են կանգնում ինձ ու փորձում ինչքան հնարավորություն ունեն, օգնեն, բայց դե բոլորս գիտենք, որ գյուղացին էն հնարավորությունները չունի, ինչ որոշ մարդիկ։ Դրա համար էլ խնդրում եմ նրանց՝ օգնեք ինձ ու իմ ընտանիքին վագոն-տնակ ձեռք բերելու համար»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր