211652_close_icon
views-count19682 դիտում article-date 21:53 19-11-2018

Որպես Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, ով փոքրիշատե ծանոթ է մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրներին, ցանկություն եմ հայտնել առաջադրվելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 7 ընտրատարածքում. Վահրամ Ավագյան

Վահրամ Ավագյան Ծնվել է 1993 թ. փետրվարի 18-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում: 2000-2008թթ. սովորել է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում։ 2008-2011թթ. սովորել է մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի Ռոսսալ քոլեջում՝ փիլիսոփայություն, աշխարհագրություն և տնտեսագոտություն ուղղվածությամբ։ 2011-2012թթ. սովորել է Լոնդոնի Քաղաքային համալսարանում։ 2013-2016թթ. սովորել է Քեմբրիջի Անգլիա Ռասկին համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2018թ. սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության Ակադեմիան։ 2017-2018թթ. դասախոսել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուժո քաղաքի Վեբի Ինթերնեյշնլ կենտրոնում անգլերեն լեզու և փիլիսոփայություն առարկաները։ Միաժամանակ բարեգործական սկզբունքով անգլերեն է դասավանդել Ֆուժո քաղաքի մանկատներում։ 2018թ. աշխատել է ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում, որպես քննիչ։ Անգլիա Ռասկին համալսարանի կողմից ակադեմիական առաջադիմության համար արժանացել է կրթաթոշակի։ Մեծ Բրիտանիայում ուսման տարիներին ղեկավարել է Ռոսալ քոլեջի ռեկբիի թիմը ինչպես նաև փիլիսոփայության բանավեճերի խմբակներ։ Ուսմանը զուգահեռ` Մեծ Բրիտանիայում կազմակերպել և մասնակցել է մի շարք ակտիվիստական շարժումների` նվիրված Մեծ Եղեռնի և Ղարաբաղյան պատերազմի զոհերրի հիշատակին,որոնք միտված են եղել միջազգային հանրության իրազեկմանը: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է

Նմանատիպ նյութեր