211652_close_icon
views-count2477 դիտում article-date 18:21 19-11-2018

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 19-ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է 1-ին տեղը մինչև 20 տարեկանների մրցապայքարում (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ)` վաստակելով 79,12 միավոր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը: Մրցաշարին 8 երկրի 45 մարզիկ է մասնակցել: Հայ դահուկորդը գործնականում ապահովել է իր մասնակցությունը 2019 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Մեր մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը (Վանաձոր) 29-րդը: Մեր միակ աղջիկ մասնակից Կատյա Գալստյանը (Աշոցք) 23-րդն էր:

Նմանատիպ նյութեր