211652_close_icon
views-count2069 դիտում article-date 17:12 18-11-2018

Արմեն Սարգսյանն ու Իտալիայի նախագահը քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր

Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։ Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում՝ նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր