211652_close_icon
views-count14412 դիտում article-date 08:59 16-11-2018

ՀՀԿ «տասովշիկը» լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։ Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։ Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երևան և մասնակցել ցույցերին, միևնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երևան հասածներին ու ճանապարհ փակածներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր