6189 դիտում
08:17 10-10-2015
ԴԱՀԿ-ն լծվել է բյուջեն լցնելու գործին. քաղաքացիներից գանձումներ են անում ուրիշի տուգանքները վճարելու համար. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է երթևեկության կանոնների խախտման համար ԴԱՀԿ-ի կողմից գանձումների խնդրին ու գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության Դատակար ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, բառի բուն իմաստով՝ լծվել է պետական բյուջեն «լցնելու» գործին:
Վերջինիս ղեկավարած կառույցն առանց ծանուցման մի քանի քաղաքացիների հաշիվներից գումար է գանձել: Դրանք հիմնականում երթեւեկության կանոնները խախտելու կամ կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղիներում կայանելու եւ չվճարելու համար տուգանքներ են: Սակայն տարօրինակն այն է, որ քաղաքացիներից գանձումներ են արել ուրիշի տուգանքները վճարելու համար:
ԴԱՀԿ գործողություններից տուժած քաղաքացիներից մեկն Աշոտ Ասատրյանն է: Նա «ՉԻ»-ին հայտնեց, որ իր հաշվից գանձում կատարելու մասին իմացել է իր բջջային համարին բանկից եկած հաղորդագրությամբ: 13 հազար 200 դրամի չափով հաշվից գումար է դուրս եկել: Հետո գնացել է բանկ, որտեղ նրան ասել են, թե չվճարված ակտ է ունեցել, ԴԱՀԿ-ն էլ գանձել է:
«Տվեցին որոշման համարը, ստուգեցի՝ իմ մեքենան չէր խախտում արել: Ուրիշ մեքենա էր եւ ուրիշ համարներով: Ինձ ԴԱՀԿ-ից հայտնեցին, որ գումարը սառեցրել են, բայց բանկը հայտնում է, որ գանձվել է: Հիմա չգիտեմ, գումարն ինչ է եղել»,-ասաց նա: Աշոտի խոսքով, ԴԱՀԿ-ում «օրերով» հերթ կանգնելուց հետո պարզվել է, որ բանկին սխալ որոշում է ներկայացվել»:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
22:19 10-12-2019
Բյուջեն լցնելու և դատարանները թեթևացնելու «նոր» մեթոդ՝ 5000 դրամանոց ակտերի հաշվին. Սուրեն Պարսյան
3453 դիտում
09:54 04-02-2017
Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին. «Ժամանակ»
Այս բաժնից
862 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»