211652_close_icon
views-count2376 դիտում article-date 19:08 15-11-2018

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։ Քննարկվել են հայ-բուղարական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական արարողակարգային միջոցառումների ընթացքում ուղեկցել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր