211652_close_icon
views-count2041 դիտում article-date 09:36 14-11-2018

Նաիրա Զոհրաբյանը իրեն դուրս է դնում ԲՀԿ ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, դեռևս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչև վերջին պահը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց: Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլևս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Սակայն այս ամենից, միևնույն է, թեժ պայքարիը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր