211652_close_icon
views-count2952 դիտում article-date 16:40 12-11-2018

Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում

Լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Նմանատիպ նյութեր