211652_close_icon
views-count7443 դիտում article-date 10:43 10-11-2018

Հայաստանն իր քայ­լով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս ան­դամ երկրներին․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքա­գետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այդ թեկ­նածությունը և գուցե այլ թեկնածություն կարող էր գոհացուցիչ լինել Մոսկվայի և գործընկերնե­րի համար, եթե Խաչատուրովի հետկանչը նման սուր կերպով չընկալվեր Մոսկվայում՝ գնահատվելով որպես գործընկերային հարա­բերությունների խախտում: «Սա է, թերևս, պատճառը, որ ՀՀ-ն կորցնում է պաշտոնը, թեև այն կարող էր շարունակվել: Սակայն, եթե ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանց­ված պաշտոնում նշանակված անձը ետ է կանչ­վել, կարելի է դա ներկայացնել որպես հաջորդ ռոտացիան իրականացնելու հարմար պահ: Սակայն բոլորս ենք հասկանում, որ խնդիրը քաղաքական է, քանի որ Հայաստանն իր քայ­լով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս ան­դամ երկրներին: Այն հանգամանքը, որ Աստանայում որոշում չի կայացվել, նշանակում է, որ կազմակերպությունը, այնուամենայնիվ, ցան­կանում է կոնսենսուսային որոշում կայացնել և չի անտեսում ՀՀ-ի կարծիքը, ուստի հարցի քն­նարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Թեև չեմ կարծում, որ այս ընթացքում պետություն­ներից որևէ մեկը ետ կանգնի իր դիրքորոշու­մից: Հայաստանը ևս պետք է հասկանա, որ, ինչպես իր դիրքորոշումն է տրամաբանական, այնպես էլ Մոսկվայի: Չեմ ցանկանում խոսել Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումների մասին, քանի որ ՀԱՊԿ-ի նշանակությունը Հա­յաստանի համար հիմնականում հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություն­ներն են»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով, ռուսական առաջարկը խելամիտ է թվում, սակայն դրան չեն համաձայ­նի Ղազախստանն ու Բելառուսը, որոնց համար նման կազմակերպություններում և Ռուսաստա­նի հետ առաջացող ցանկացած հարց «քաղաքական սակարկումների» թեմա է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր