211652_close_icon
views-count34336 դիտում article-date 09:55 01-11-2018

ՀՀ ՃՈ պետն ու պետի տեղակալը կեսգիշերին այցելեցին Արաբկիր վարչական շրջան. Կոմիտաս պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում մի քանի ժամ երթևեկությունը մասամբ դադարեցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանն այցեցլեին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաչմերուկում տրանսպորտային միջոցների խցանումից խուսափելու նպատակով իրականացվում է դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ վարորդներին արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, ինչը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր