211652_close_icon
views-count72624 դիտում article-date 19:28 30-10-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում, ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»-ի հարևանությամբ տեղի ունեցել 7 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթարը, ինչի հետևանքով որոշ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը ոչ միայն կաթվածահար էր եղել, այլ վերածվել էր »աջափսանդալի»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/29/1108827/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել էին Honda Passport մակնիշի 19 ԼԼ 552 համարանիշի, ЗИЛ մակնիշի 04 ՏԼ 102 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AR 076 համարանիշի, Mercedes մակնիշի 15 ԼՕ 284 համարանիշի, ГАЗель մակնիշի 50 50 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 DV 174 համարանիշի, Mercedes մակնիշի 64 XX 666 համարանիշի, ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր