211652_close_icon
views-count79924 դիտում article-date 11:29 29-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել. հարազատները մեղադրում են մանկաբարձ-գինեկոլոգին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած նորածնի մահվան դեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ.-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նելլի Չ.-ն աշխատում է Երևանում գործող ֆաբրիկաներից մեկում՝ կադրերի բաժնի պետ, իսկ մանկաբարձ-գինեկոլոգը, ում մեղադրում են նորածնի հարազատները, Արմավիրի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Ալեքսանյանն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր