211652_close_icon
views-count49336 դիտում article-date 16:56 28-10-2018

Զավեշտալի դեպք Երևանում. Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետի՝ List.am-ում տեղադրված հայտարարությունը իր գլխին պատուհաս է դարձել. նրա ոսկյա զարդերը տարել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Փանոսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Փանոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ իր սեփական ոսկյա զարդերը վաճառելու մասին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Կարեն անվամբ ներկայացած անձը զանգահարել է իրեն և զրույցի ընթացքում եկել են փոխհամաձայնության, որից հետո Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի մոտ Կարենի պահանջով ոսկյա զարդերը փոխանցել է Յանդեքս տաքսի ծառայության վարորդին: Վերիջնս էլ իր հերթին ոսկյա զարդերը փոխանցել է անհայտ անձի, վերջինս էլ գումարը քիչ հետո վճարելու պատրվակով խաբեությամբ վերցել է ոսկյա զարդերը և հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Կարենի անձը պարզելու, նրան և ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ տաքսու վարորդը Երևանի բնակիչ, 43-ամյա Գևորգ Բադալյանն է, իսկ Տ. Փանոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր