211652_close_icon
views-count3260 դիտում article-date 17:41 26-10-2018

«TotoGaming» ընկերությունն ու Վանաձորի «Լոռին» համագործակցության մեկ տարվա պայմանագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերությունն ու Վանաձորի «Լոռին» համագործակցության մեկ տարվա պայմանագիր են ստորագրել: Կողմերի ներկայացուցիչներն այսօր տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացրել են համագործակցության մանրամասները: -Պայմանագիրը նախատեսում է ամբողջական համագործակցություն, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում: Այսինքն ոչ միայն սահմանափակվելու ենք թիմի մարզաշապիկի վրա մեր նոր տիտղոսային հովանավորի տարբերանշանը տեղադրելով, այլ նաև օգտագործելով սոցցանցերի ռեսուրսը: Բաներներ են տեղադրվելու Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Շուտով պատրաստ կլինի նաև Վանաձորի Քաղաքային մարզադաշտը, որտեղ նույնպես համաձայն պայմանագրի կետերի կտեղադրվեն բաներներ: Ինչպես գիտեք [url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերությունն ունի իր լրատվական ռեսուրսը`[url=http://www.totoexpert.am/]  TotoExpert [/url]-ը, որտեղ նույնպես համագործակցությունն ընդլայնվելու է: « TotoGaming » ընկերությունը մեր երկրորդ հովանավորն է «Jose»-ից հետո, սակայն մեր նոր հավանավորի հետ ավելի լայն շրջանակներում ենք համագործակցելու: Հուսով ենք` այն կստացվի,- նշել է «Լոռիի» ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը: [url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Մարկոսյանը հավելեց, որ ֆուտզալի «Լոռի» թիմի մարզաշապիկին նույնպես տեղադրվելու է ընկերության տարբերանշանը: -Այսքանով ևս չենք սահմանափակվելու: Կլինեն տարատեսակ միջացառումներ թե երկրպագուների, թե վանաձորցիների ակտիվ հանգիստն ապահովելու համար: Սոցիալական հարթակներում կունենանք համատեղ ակցիաներ: Հուսով եմ` բոլորը գոհ կմնան համագործակցությունից: Չենք բացառում նաև, որ կշարունակենք համագործակցությունը նաև մեկ տարի անց,- հավելեց Ռոբերտ Մարկոսյանը: Շատ կարևոր է, որ ֆուտբոլը, սպորտը  մարզերում ևս զարգանա: Կողմերը խոստացան, որ դրա համար կանեն կոնկրետ քայլեր համագործակցության շրջանակներում: -Մեր երկրպագուներն արդեն հայտնի են ու մշտապես մեր թիմի կողքին են: Բավականին պահանջարկ ունի «Լոռիի» մարզաշապիկները ու ատրիբուտիկան: Պաշտոնական կայքը գործարկելուց հետո, պատրաստվում ենք գործարկել նաև պաշտոնական ֆան-շոփը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել մարզահագուստի այլ տարբերակներ, ինչպես նաև մեր ու մեր գործընկերների տարբերանշաններով ատրիբուտիկա: Կփորձենք քաղաքի երիտասարդությանն ակտիվացնել [url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերության հետ համատեղ: Մեր համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆուտբոլային հանդիպումներով: Մեր երկրպագուները նաև թիմին աջակցելու համար ներկա են գտնվում նաև արտագնա խաղերին Համագործակցությունը կփորձենք պտտել մեզ հետ,- խոստացավ Սպարտակ Պետրոսյանը: [url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերության և «Լոռիի» համատեղ[url=https://www.youtube.com/watch?v=nd1PaszQ9N4] ասուլիսն ամբողջությամբ[/url]: Ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ նաև [url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերության տարբերանշանով «Լոռիի» նոր մարզաշապիկի շնորհանդեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր