211652_close_icon
views-count2235 դիտում article-date 14:59 26-10-2018

Դեմբելեն «Ինտերի» հետ չի խաղացել որպես պատիժ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հետ խաղից առաջ կայացած հավաքից ուշացել է: Թիմը հավաքվել է տեղի ժամանակով 19:00-ին՝ խաղից 2 ժամ առաջ, իսկ Դեմբելեն հավաքին ժամանել էր 25 րոպե ուշացումով: Այդ իսկ պատճառով կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ֆրանսիացուն մմեկնարկային կազմում չի ընդգրկել: Դեմբելեն ամբողջ խաղը մնացել է պահեստայինների նստարանին և նույնիսկ չէր մարզվել՝ հավանական փոխարինման դուրս գալու դեպքում: Նշենք, որ Դեմբելեն առաջին անգամ չէ, որ ուշանում է հավաքներին և մարզումներին:

Նմանատիպ նյութեր