211652_close_icon
views-count3505 դիտում article-date 21:00 22-10-2018

Ժոզե Մուրինյո. Չեմ պատրաստվում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին. «Ցանկանում եմ մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև պայմանագրիս ավարտը և դրանից հետո: Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին, ինչ-որ առանձին խաղացողների մասին` նույնպես: Չեմ ցանկանում խոսել նաև իսպանացի լրագրողների հետ, որոնք միայն մտածում են «Ռեալի» և Ռոնալդուի մասին: Չեմ վերադառնա «Ռեալ», քանի որ երջանիկ եմ ՄՅՈւ-ում և ապագաս կապված է այս ակումբի հետ»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Armsport.am-ը: Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Լևանտեին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվելուց հետո ակտիվացել են այնխոսակցությունները, որ ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է պաշտոնանկ արվել: Իսպանացուն փոխարինողների թվում դիտարկվում է նաև Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր