211652_close_icon
views-count115173 դիտում article-date 15:43 22-10-2018

Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կառուցվող էլիտար շենքի 17-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել և տեղում մահացել. աշխատանքների անվտանգության կանոնները շենքի տերերին ու «պռառաբին» մի՞թե չի հուզել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերտիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 107 հասցեում նոր կառուցվող 17 հարկանի էլիտար շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, սակայն պարզվել է, որ նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ տղամարդն ընկել է 17-րդ հարկից և տեղում մահացել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանի և քննիչ Լևոն Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Մարտիրոսյանն էր, ով նշված շենքում աշխատում էր որպես շինարար և անզգուշաբար «խառաչոյի» վրայից վայր է ընկել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը փորձված շինարար է եղել, իսկ ողբերական դեպքի մեղավորները ոչ թե շինարարներն են, այլ շենքը կառուցող «պռառաբները», որոնց բազմաթիվ անգամ խնդրել են, որպեսզի շինարարների համար ստեղծեն անվտանգ պայմաններ, սակայն ստացվել է «էշ, մի սատկի, գարուն կգա»։ «Հիմա ո՞վ է պատասխան տալու մահացածի հարազատներին, ի՞նչ խղճով են էլիտար շենք կառուցող տերերը գլուխները դնելու բարձին»,-կարկամած՝ մեկը մյուսին էր հարց տալիս։ Փաստի առթիվ քննիչ Լ. Ղազարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր