211652_close_icon
views-count3272 դիտում article-date 21:43 19-10-2018

Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է Արդարադատության ակադեմիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը`Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելեց Արդարադատության ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայում ուսուցման կազմակերպման գործընթացին: Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարևորեցնման հանդիպումներն ու հետագա համագործակցությունը`դատական իշխանության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թաքվոր Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատեց, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70%-նունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30%-ը` տեսական։ Նա կարևորեց նաև«մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից: «Դատավորի, դատախազների թեկնածուներին և, առհասարակ, վերապատրաստվողներին տալիս ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, այլև ծանոթացնում ենք հաղորդակցության հմտություններին, քանզի դատարաններում շատ են տեսախցիկները, և նրանք պետք է ճիշտ կազմակերպեն նաև մամուլի, ինչպես նաև վարույթի մասնակիցների հետ հաղորդակցման գործընթացը: Դատական իշխանության արդյունավետության առումով դատարանների անկախության կողքին նույնքան կարևորում ենքնաև թափանցիկությունն ուհանրային վստահությունը, քանի որ հենց հետադարձ կապի շնորհիվ կարելի է ձեռք բերել ներքին և արտաքին անկախություն»,- նշեց Թաքվոր Ավեդիսյանը: Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք նկատի կունենան հոլանդական ուշագրավ փորձը` հետագա ուսումնական ծրագրեր մշակելիս: Հանդիպման ավարտին հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Ակադեմիայում: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր