211652_close_icon
views-count47221 դիտում article-date 22:53 16-10-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, 64-ամյա Ալիսա Զաքարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 18:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի աշխատակիցները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ ոստիկանները փորձում էին պարզել վրաերթ կատարողի ինքնությունն ու ավտոմեքենան, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ալեքսանդր Կյուտիկովը, ով հայտնել է, որ վրաերթը անզգուշաբար կատարել է ինքը՝ իր վարած Mercedes մակնիշի 16 PP 333 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, իսկ հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր